By heart

Deck (զարդարել) the halls (սրահներ) with boughs of holly (փշարմավի ճյուղ)
Fa-la-la-la-la, la-la-la-la
‘Tis (This is) the season to be jolly
Fa-la-la-la-la, la-la-la-la
Don (հագնել) we now our gay apparel (հագուստ)
Fa-la-la, la-la-la, la-la-la.
Troll (երգել) the ancient Yule-tide carol (Սուրբ ծննդյան երգեր)
Fa-la-la-la-la, la-la-la-la.

See the blazing (վառվռուն) Yule (Սուրբ Ծննդյան տոներ) before us.
Fa-la-la-la-la, la-la-la-la
Strike the harp and join the chorus.
Fa-la-la-la-la, la-la-la-la
Follow me in merry measure (միջոցառում).
Fa-la-la, la-la-la, la-la-la
.

While I tell of Yule-tide treasure  (գանձ).
Fa-la-la-la-la, la-la-la-la

Fast away the old year passes.
Fa-la-la-la-la, la-la-la-la
Hail the new year, lads and lasses (Դիմավորեք նորը, աղջիկներ և տղաներ)

Fa-la-la-la-la, la-la-la-la
Sing we joyous, all together.
Fa-la-la, la-la-la, la-la-la
.

Heedless (անհոգ) of the wind and weather.
Fa-la-la-la-la, la-la-la-la

Տնային աշխատանք

Սննդային թունավորման տեսակներն ու ախտանիշները

Սովորաբար, սննդային թունավորումներն առաջացնում են սրտխառնոցի, փսխումի և լուծի համադրություն, իսկ երբեմն էլ կարող է ուղեկցվել ավելի լուրջ ախտանիշներով։
Մանրէական սննդային թունավորումներ․ որովայնային ցավերը, փորլուծությունը, փսխումը կարող են արդեն սկսվել անորակ սնունդ օգտագործելուց մեկ ժամ հետո։

Վիրուսային սննդային թունավորում․ փսխումը, սրտխառնոցը, փորացավերը, գլխացավերը, դողէրոցքը և սարսուռը սկսվում են վարակված սննունդն օգտագործելուց 12-48 ժամ հետո։
Սննդային քիմիական թունավորում․փսխումը, փորլուծությունը, քրտնելը, գլխապտույտը, ակնախնձորում ճնշման զգացողությունը, բարձր թքարտադրությունը, գիտակցության խառնաշփոթը և որովայնային ցավերը սկսվում են վարակված սնունդն օգտագործելուց 30 րոպե հետո։

Բոտուլիզմ․ Տեսողության կամ խոսքի մասնակի կորուստ, մկանային թուլություն, կուլ տալու դժվարություն, չորություն բերանում, մկանների կաթված, որն սկսվում է գլխից և տարածվում մարմնով, և փսխում։

Ինչպե՞ս օգնել թունավորման դեպքում
«Առաջին հերթին պետք է հիվանդին մեծ քանակությամբ ջուր խմեցնել, որպեսզի նա կարողանա փսխել։ Հարկավոր է նաև խմել մեծ քանակությամբ սորբետ, օրինակ ակտիվացված ածուխ (10 կգ քաշին՝ 1 հաբ)։ Եթե առողջական վիճակը չի բարելավվում, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ հայտնի չէ, թե ինչպիսի հնարավոր բարդություններ կարող են առաջանալ ապագայում », — ասում է բժիշկ Տատյանա Պասիկովսկայան։
Հիվանդին հեղուկ տալիս ավելի լավ է օգտագործել մարգանցովկայի թույլ լուծույթ կամ, մաքուր՝ փոքր ինչ աղի լուծույթ։ Հակավոր է խմել ավելի քան մեկ լիտր ջուր, որից հետո մատերով լեզվի արմատին սեցմելու միջոցով հարկավոր է սրտխառնոց առաջացնել։ Կրկնել այնքան, մինչև ստամոքսից մաքուր ջուր թափվի։ Ստամոքսը լվանալուց հետո անհրաժեշտ է տուժածին տալ աբսորբացնող միջոց։ Այն իր մեջ է ներծծում թունավոր մասնիկները և օգնում է նրանց դուրս գալ օրգանիզմից։ կարելի է նաև մաքրող հոգնա անել։
Արյան մեջ անցած թույներն հեռացնելու համար անհրաժեշտ է հաճախակի և քիչ-քիչ ջուր խմել, իսկ ավելի լավ է, չգազավորված հանքային ջուր։ Օրգանիզմին կորցրած հավասարակշռությունը վերականգնելու համար կարող են օգնել ռեգիդրոնը կամ հումանա-էլեկտրոլիտը։ Եթե կատարված միջոցառումները չեն օգնում, ապա անհապաղ բժիշկ կանչեք։

Նաև անմիջապես բժիշկ կանչեք, եթե․
• Դուք ճանաչեցիք բոտուլիզմի ախտանշաններ, այնպիսին, ինչպիսին են խոսելու կամ տեսողության կորուստը, մկանային թուլությունը, կուլ տալու դժվարությունը, բերանում չորությունը, մկանային կաթվածը և սրտխառնոցը։
• Դուք ճանաչեցիք սննդի քիմիական թունավորման ախտանիշներ․ փսխում, փորլուծություն, քրտնարտադրություն, գլխապտույտ, ակնախնձորում ճնշման զգացողություն, թքարտադռություն, գիտակցության խառնաշփոթ և որովայնային ցավեր։
•եթե կասկած կա, որ թունավորումը սունկից է
•Փսխելը և դիարեյան լուրջ բնույթ ունի և շարունակվում է երկու օրից ավել
• Տուժողը երեխա է, մեժահասակ կամ թույլ իմունիտետով մարդ։

Սննդային թունավորումը կանխող միջոցառումներ

• Համոզվեք, որ կենդանական ծագում ունեցող սնունդը համապատասխան ջերմային մշակում է անցել

• Մի կերեք լավ չեփված միս և թերխաշ ձու։ Գնելուց առաջ ստուգեք մսի պահպանման ժամկետը։

• Հետևեք, որ կերակրատեսակը պատրաստելիս հում մսի, հավի կամ ձվի մասնիկները չընկնեն այլ սննդամթերքի վրա։

• Ձուն, միսը, ծովամթերքները Կամ կաթը երկար ժամանակ մի թողեք սենյակային ջերմաստիճանում։

• Հում միս, ծովամթերք, թռչնամիս մշակելուց հետո ձեռքերը, կտրատելու տախտակը և դանակները լվացեք տաք ջրում՝ հակամիկրոբային միջոցներով։

• Խուսափեք օգտագործել չպաստերիզացված կաթ կամ դրանից պատրաստված կաթնամթերքներ։

• Հում բանջարեղենն ու մրգերը օգտագործելուց առաջ լավ լվացեք։.

•Խմեք միայն պաստերիզացված հյութեր և ուշադրությունդարձրեք պահպանման ժամկետին։

• Կենդանիներ հետ շփվելուց հետո ձեռքերն օճառով լվացեք

Ի՞նչ անել սննդային թունավորման ժամանակ 

Ամռան շրջանում ինֆեկցիայի հարուցիչները շատ լավ են բազմանում, ուստի այս շրջանում շատանում են նաեւ սննդային թունավորման դեպքերը, որի պատճառներից մեկը նաեւ սննդի սխալ պահպանումն է: Շոգից փչացող անորակ սնունդը պարունակում է էնտերոտոքսիններ՝ թույներ, որոնք էլ առաջացնում են թունավորում: Սննդային թունավորումների նշաններն են սրտխառնոցը, փսխումը, որովայնում ցավի զգացումը, ջերմության բարձրացումը, իջնում է զարկերակային ճնշումը, հնարավոր է ուշաթափություն, երբեմն՝ մկանների ջղաձգում: Սննդամթերքում որքան շատ են հավաքված թույները, այնքան հիվանդի մոտ ավելի ուժեղ է սրտխառնոցը, փսխումն ու բարձր ջերմությունը, որոնք համարվում են օրգանիզմի պաշտպանիչ ազդակները: Վարակի աղբյուր կարող է դառնալ այն միսը, որը մորթի ժամանակ կեղտոտվել է՝ սանիտարահիգիենիկ պայմանները չպահելու հետեւանքով: Լինում է նաեւ, երբ սննդային թունավորում տեղի է ունենում լավորակ սննդամթերքից, եթե խախտվում են դրանց պահպանման նորմերը: Սուր թունավորումները հիմնականում կարող են առաջացնել դեղորայքը, ալկոհոլային խմիչքները, սունկը: Ամռանը վտանգավոր են նաեւ կրեմով թխվածքները եւ թթվասերով ու մայոնեզով համեմված աղցանները: Այս շրջանում մասնագետները խորհուրդ են տալիս նաեւ զերծ մնալ արագ սննդի կետերի մատուցած սննդից, քանի որ այնտեղ շատ հաճախ չեն պահպանվում սննդի պատրաստման համար անհրաժեշտ բոլոր սանիտարահիգիենիկ պայմանները: Թունավորումներից խուսափելու համար առաջնահերթ պահպանեք մթերքի հիգիենայի եւ պահպանման կանոնները՝ չմոռանալով լավ լվանալ նաեւ միրգն ու բանջարեղենը: Թունավորման կասկածներ ունենալու դեպքում անհրաժեշտ է պարզել թույնի բնույթը եւ օրգանիզմ ներթափանցելու ճանապարհը: Կատարվում է ստամոքսի լվացում 2-5 տոկոսանոց սոդայի կամ թույլ կալիումի պերմանգանատի՝ մարգանցովկայի լուծույթով: Օգտագործվում է 2-3 լիտր հեղուկ: Լվացում կատարվում է նաեւ փսխման միջոցով՝ վերը նշված լուծույթից 3-4 բաժակ խմեցնելով հիվանդին: Հիվանդի աղիքները թունավորում առաջացնող սննդից արագ մաքրելու համար անհրաժեշտ է տալ կարբոլեն՝ ածուխ եւ լուծողական՝ 25 գրամ լուծողական աղը բացել կես բաժակ ջրում: Հիվանդին արգելվում է 1-2 օրվա ընթացքում ուտել որեւէ սնունդ: Ստամոքսի լվացումից հետո թույլատրվում է հիվանդին խմեցնել թեյ կամ սուրճ: Եվ հիշե՛ք, չտարվեք ինքնաբուժմամբ՝ մոռանալով կանչել շտապօգնություն, քանի որ բուժօգնությունն ավելի շուտ կկազդուրի հիվանդին եւ հետագա բարդություններից զերծ կպահի: 

Գործնական քերականություն

Ամանորյա տոնածառ

Այսօր Ամանորի անբաժան մասն է կազմում եղևնին։ Դեռ հազարամյակներ առաջ աշխարհի շատ ժողովուրդներ ծառի ճյուղեր էին զարդարում տարբեր տոների ու ծիսակատարությունների ժամանակ։ Սակայն դրանք որևէ աղերս չունեն Նոր տարվա հետ։ Ամանորյա տոնածառի ծնունդը կապված է գերմանական հեղափոխության առաջնորդ Մարտին Լյութերի անվան հետ։Համաձայն ավանդույթի՝ նա ճրագալույցի երեկոյան տուն գնալիս հոգնած նստում է ճամփեզրի եղևնու տակ և հիանում նրա գեղեցկությամբ։ Եղևնու ճյուղերի արանքից կայծկլտում էին գիշերային աստղերը։ Այդ գեղեցկությամբ տպավորված՝ Մարտին Լյութերն իր տանը զարդարում է առաջին եղևնին։ Տոնածառի գլխի աստղը խորհրդանշում է Բեթհեղեմյան աստղը, որ առաջնորդել է մոգերին դեպի Քրիստոսի ծննդյան վայրը։ Իսկ տոնածառի խաղալիքներին նախկինում փոխարինել են զանազան մրգերը, որ Գերմանիայի բնակիչները կախել են տանը դրած տոնածառից։ Առաջին ապակե խաղալիքներն ի հայտ են եկել XVI դարում, Սաքսոնիայում։ Իսկ առաջին մեծաքանակ արտադրությունը եղել է ավելի ուշ՝ XIX դարում, դարձյալ Սաքսոնիայում։ Հետաքրքիր ու գեղեցիկ ավանդույթ կա կապված դրասանգների հետ, համաձայն որի՝ մի ծեր, բազմազավակ մի կին միջոցներ չուներ զարդարելու տոնածառը, և օգնություն է խնդրում աստծուց։ Աստված կարգադրում է սարդերին գիշերվա ընթացքում դրասանգներ գործել տոնածառի վրա։ Հայ իրականության մեջ տոնածառ, որպես այդպիսին, չի եղել, բայց հին հայերը ունեցել են ծառերի պաշտամունք։ Հիմա էլ ծիսա վայրերում զարդարվող «ցանկությունների ծառերը» հայոց հին «տոնածառերի» մնացուկներն են։ Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառը, ընդ որում՝ զարդերը եղել են բնության պարգևներ և բացարձակապես՝ բնական։ Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ։ Այդ ճյուղը Կաղանդի ծառ է կոչվում։ Տան անդամները նախ ընկուզեղենով զարդարում էին ճյուղը, այնուհետև տանտերը ճյուղը տանում էր եկեղեցի, քահանային օրհնել տալիս, հետ բերում տուն և ամրացնում գերանին։ Տոնածառի խաղալիքները հասկերից, ընկույզներից (թվով յոթ) պատրաստված զարդարանքներ էին, որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաև՝ մարդակերպ և կենդանակերպ թխվածքներ։ Նոր Տարվա ծառը զարդարում էին խնձորով, որը խորհրդանշում է պտղաբերություն, ցորենի հասկերով՝ ի նշան առատության, ինչպես նաև լոբու պատիճներով, որոնք ավանդաբար խորհրդանշում են ընտանիքի ամրությունը, նաև՝ մրգերով, կոպեկներով, փշերով՝ ուղղված չարի դեմ, փոքրիկ քսակներով՝ որպես առատության ու լիության խորհրդանիշ։ Կենաց ծառի կողքին կար ևս մեկ, սակայն ավելի փոքր ծառ, որի վրա մոմեր էին դրվում։ Այդ ծառը կոչվում է չաթալ ծառ։ Այն պարտադիր ամեն տարի Կենաց ծառի կողքին պետք է դրված լիներ։ Չաթալ ծառի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր համար մոմ վառեր։

 

Գործնական քերականություն.

Սովորի՛ր գոյականի «որոշյալ և անորոշ առումներ» թեման։ Համառոտ թեման ներկայացրու՛ բլոգում։

1. Ընդգծի՛ր անորոշ առումով հինգ գոյական  յուրաքանչյուր  շարքում։ Անծանոթ բառերը բացատրի՛ր Ստեփան Մալխասեանցի բացատրական բառարանիօգնությամբ։

  • Տնօրեն, հյուլեն, հասցենպատճեն, միջօրեն, ապավեն, քվեն, քերծենայբուբենծովահեն։
  • Մարգարենցորեն, ծվեն, ասեկոսենժապավեն, հրազեն, բազեն, շիմպանզենպարեն, ափսեն։
  • Այգին, հագինբագին, այրուձինվրձին, սվին, շվինկացին, աքացինդարբին։
  • Ներբան, գուլպանկորնգան, նոպան, սպանհրահան, դերձան, կաթսանգուսան, հարիսան։

2. Ընդգծիր որոշյալ առումով հինգ գոյական  յուրաքանչյուր  շարքում։ Անծանոթ բառերը բացատրի՛ր  Ստեփան Մալխասեանցի բացատրական բառարանիօգնությամբ։

  • Ապակին, տիկին, տնկին, նախկին, թխկին, լուցկին, ոսկին, երեցկին, կարկին, կրկին
  • Շիլան, թալան, փալան, գլան, կռվան, հանգրվան, բակլան, օսլան, կուլան, կթղան
  • Հերյուն, ավյուն, լուն, ձուն, կնյուն, կորյուն, ուրուն, արուն, ձեղուն
  • Լոքոն, ջարդոն, թերթոն, դշխոն, երեկոն, բոքոն, թափոն, դրածոն, զրոն, գործոն։

Լուծում ենք Դավիթ Հարությունյանի խնդիրները

1.Կա 20 ձի, յուրաքանչյուրի ձիու  համարը համապատասխանում է իր անվանը:

Ամեն ձի ունի 4 պայտ: Քանի պայտ կա հիմա  բոլոր ձիերի վրա միաժամանակ, եթե կենտ համարներով ձիերից ընկնում է 2-ական պայտ իսկ զույգ համարով ձիերից 1-ական պայտ։

2.Գտեք կատվին բվերի մեջ:

download.png

3.Ոսկեզուգ չինական փասյանը ուտում է հատիկավոր կեր, օրինակ՝ ցորեն, գարի:  Նրանք օրական ուտումեն 70-100գ կեր: Առաջին օրը նա կերավ 100գ կեր:  Երկրորդ օրը բկլիկություն արեց և կերավ 300 գրամ կեր:  Երրորդ օրը որքա՞ն կեր նա կերավ:

100 գրամ։

4.Սև, մեծ լաբրադոր, կյանքի տևողությունը`17 տարի:  Կեր`1կգ աղացած միս՝ օրը մեկ անգամ: Լաբրադորը 5-10 տարեկանում կերավ 1825 կգ միս, իսկ 10-15 տարեկան 5 անգամ շատ: Քանի՞  կգ կեր նա կուտի 15-20 տարեկանում:

20 տարեկանում լաբրադորը կսատկի։
Սակայն այդ ընթացքում 15 — 17 տարեկանը կուտի (365 x 1) x 2 ≈ 730 կգ․ կեր։

5.Ոզնու ձագն  իր վրա ունի 150 հատ ծակող փուշ և նա կարողանում է ծակել 8 կենդանու: Նրա մայրը ունի նրանից 4 անգամ շատ ծակող փուշ: Ոզնու մայրը քանի՞ ծակող փուշ ունի և դրանցով քանի՞ կենդանու կարող է ծակել:

Ունի 150 x 4 = 600 հատ ծակող փուշ։
Ծակում է 8 x 4 = 32 հատ կենդանի։

6.Նապաստակն ու սկյուռիկը որոշել էին ամանորի համար զարդարել եղևնիները: Նապաստակը ամեն մի եղևնու վրա կախում էր 5 հատ խաղալիք, իսկ սկյուռիկը նապաստակից 3-ով ավել: Սկյուռիկը սկսում է եղևնիները զարդարել նապաստակից 3 օր հետո: Քանի՞ օր հետո նրանց կախած խաղալիքների քանակը կհավասարվի:

 

7.Գյուղացին ունի 20 ոչխար: 1 ոչխարը օրեկան ուտում է 5 կգ խոտ: Որքա՞ն խոտ է պետք գյուղացուն 3 ամսվա համար (դեկտեմբեր,հունվար,փետրվար):

 

Տրամաբանական խնդիրներ

Առաջին դելֆինը, որի անունը Դավե էր, լողում է 50կմ/ժ արագությամբ, իսկ երկրորդ դելֆինը, որի անունը Ջեք էր՝ 20կմ/ժ արագությամբ: Առաջին դելֆինը ապրում է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում, իսկ երկրորդը՝ հյուսիային մասում:  Նրանք հանդիպեցին 7 ժամ հետո : Քանի՞ կիլոմետր են անցել Դավե և Ջեք դելֆինները:  Իսկ իանց միջև հեռավորությունը որքա՞ն էր լողալ սկսելուց առաջ: 

  1. 50 x 7 = 350 կմ առաջինը
  2. 20 x 7 = 140 կմ երկրորդը
  3. Նրանց անցած ճանապարհը  350 + 140 = 490 կմ -է
  4. Նրանց հեռավորությունը սկսելուց առաջ 350 + 140 = 490 կմ-է  

    Արշակ Առուստամյանի խնդիրները․

1. Մեր Ագարակի  քաղցրահամ ջրերի շնաձուկը վեց ամսական է:  Նա Ամազոն գետի ձկներից է, ծնվել է հունիսին:  Նա օրական երկու անգամ  ուտում է մսեղիկ՝ (սիրտ,թոք և միս) ամեն անգամ 30 գրամ չափաբաժնով:  Մեր շնաձուկը քանի՞ գրամ կեր է կերել իր ողջ կյանքի  ընթացքում:

  1. 3 x (30 x 30) = 2700 գրամ
  2. 3 x  (31 x 30) = 2790 գրամ
  3. 2700 + 2790 = 5490

2.Վագրը մի հարվածով կարող է ձի սպանել:  Նրան կշտանալու համար պետք է 40կգ միս:  Քանի՞ կգ միս է պետք նրան հունվարին կշտանալու համար:

  1. 40 կգ կեր

3.Սագը ուտում է հատիկային կեր և խոտ, ամռանը`թաց խոտ, իսկ ձմռանը`չոր:  Օրական կերի չափաբաժինը`350 գ. է:   Ջուրը անսահմանափակ է:  Քանի՞ գրամ կեր կուտի և ջուր կխմի մեկ տարվա ընթացքում:

  1. Ջուրը անսահմանափակ․

4.Սև մեծ լաբրադորը 3 տարեկան է:  Կյանքի տևողությունը 17 տարի է: Ուտում է 1կգ աղացած միս, օրը մեկ անգամ:  Ջուրը անսահմանափակ է:  Նա քանի՞ գրամ կուտի ողջ կյանքի ընթացքում,եթե նրա հետ ոչ մի դեպք չպատահի:

5.Գերմանական հովաշան կյանքի տևողությունը 17 տարի է: Ուտում է աղացած միս և խառը կերակուր օրը 2 անգամ ՝ 3կգ չափաբաժնով:  Հովաշունը 3 տարեկան է:  Քանի՞ տարվա կյանք է մնացել հովվաշանը, եթե նրա հետ որևէ միջադեպ տեղի չունենա:

6.Առյուծը կենդանիների արքան է։  Ապրում են սավանաներում, կիսաանապատներում և անապատներում։  Մեծ առյուծի մռնչյունը լսվում է 8 կիլոմետրից:  Նման լավ ձայնն առյուծների մոտ զարգանում է 2 տարեկանում:  Արուները   սնվելուն հատկացնում են օրական 4 ժամից ոչ ավելի:  Առյուծը քանի՞ ժամ կուտի 28 օրվա ընթացքում:  Եվ քանի՞ ժամ կուտեն հինգ այդպիսի առյուծ 28 օրվա ընթացքում:

7.Աշխարհում կա օձերի  2600 տեսակ:Եթե այդ տեսակները ավելանան տարին 10-ով, քանի տեսակի օձ կլինի երկրագնդի վրա 100 տարի հետո:

Գործնական քերականություն

Անգիր ենք սովորում.

Համո Սահյան

Նոր տարու հետ նորանալով

Հրաժեշտի ու հանդիպման
Երանելի մի ակնթարթ…
Զրը~նգ զրը~նգ,- ծոր է տալիս
Ժամացույցի զանգը հպարտ:
Սեղանների վրա թողած
Իր օրհնությունն ու իր բարին,
Հարազատի հոժարությամբ
Հեռանում է հոգնած տարին:
Մանուկ տարին իր սպիտակ
Խանձարուրից աչքը բանում,
Ուրախություն, ուրախություն,
Ուրախություն է խոստանում:

Ուրախանանք նոր տարու հետ,-
Նոր տարու հետ նորանալով,
Հին հոգսի հետ մեր քունքերի
Ճերմակն անգամ մոռանալով…
Ուրախանանք նոր տարու հետ,
Նոր տարու հետ նորանալով,
Դալարելով մեր կյանք ապրենք,
Ոչ թե դանդաղ չորանալով

Խաղաղություն մաղթենք հողին,
Մաղթենք` ամեն սար ու ձորում
Բողբոջներին բացվելու բախտ
Եվ ծիլերին հասկավորում:
Սիրողներին մաքուր սիրո
Հավատ մաղթենք մի հաստատուն,
Իմաստունին կորով մաղթենք,
Եվ կտրիճին իմաստություն;
Մերձավորին վստահություն,
Մեծավորին` ներող հոգի,
Բարուն ազատ թևեր մաղթենք
Եվ բարություն ամեն ոքի:

***

Զարկենք թասերն ու դատարկենք
Մեր այս սեղան-սինու կենաց,
Քանի գինին մեզ չի խմել,
Խմենք նաև գինու կենաց…
Մեր սրտերում ուրախության
Կրակն այնպես թող ճարճատի,
Որ էլ հոգսի հետք չմնա
Կնճիռներում մեր ճակատի:
Ուրախանանք Նոր տարու հետ,
Նոր տարու հետ զորանալով,-
Շտկենք սապատն այս աշխարհի
Թեկուզ մի քիչ կորանալով:

Կսարդում ենք.

Պաուլո Կոելիո

Ամանորյա հեքիաթ

Մի հանրահայտ լեգենդ վկայում է այն մասին, որ Լիբանանի գեղատեսիլ բնության գրկում աճել են երեք մայրիներ: Ինչպես բոլորին հայտնի է, մայրիները շատ դանդաղ են աճում, և մեր երեք ծառերը դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին: 

Նրանք տեսան, թե ինչպես Լիբանանի հողի վրա ոտք դրեցին Սողոմոն արքայի մարդիկ, տեսան, թե ինչպես ասորեստանցիների հետ կռվի ժամանակ այդ հողն արյունով ծածկվեց: Նրանք դեմ առ դեմ հանդիպեցին երկու ոխերիմ թշնամիներին` Եզեկիել և Եղիա մարգարեին: Նրանց օրոք է ստեղծվել այբուբենը, ծառերը հիացել են` տեսնելով իրենց կողքով անցնող քարավանները, որոնք բեռնված էին բազմագույն կտորներով: Եվ մի հիանալի օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին.

— Այն ամենից հետո, որ ինձ վիճակվել է տեսնել,- ասաց առաջինը,- ես կցանկանայի գահ դառնալ, որի վրա էլ կբազմի աշխարհի ամենահզոր արքան: 

— Իսկ ես կուզեի մի այնպիսի բանի մաս կազմել, որը չարը բարու կփոխակերպեր դարերի համար,- ասաց երկրորդը: 

— Իսկ ես,- ասաց երրորդը,- կցանկանայի, որ մարդիկ ամեն անգամ ինձ նայելով` Աստծուն հիշեին: 
Անցան տարիներ և դարձյալ տարիներ, և վերջապես անտառում հայտնվեցին անտառահատները: Նրանք կտրեցին մայրիները և հղկեցին: 

Յուրաքանչյուր մայրի ուներ իր նվիրական երազանքը, սակայն իրականությունը մեզ երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում: 

Առաջին մայրուց գոմ սարքեցին, իսկ նրա փայտի ավելցուկներից մսուր պատրաստեցին: Երկրորդ ծառից կոպիտ գյուղական սեղան սարքեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի: Երրորդ ծառի փայտը վաճառել չհաջողվեց: Այն վերածեցին տախտակների և մի մեծ քաղաքի պահեստում ի պահ դրեցին: 

Շատ տխրեցին մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, բայց ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»: 

Ժամանակն անցնում էր, և ահա մի անգամ աստղազարդ գիշերով մի ամուսնական զույգ, որը գիշերակաց չէր գտել, որոշեց գիշերել այն գոմում, որը պատրաստված էր առաջին մայրու փայտից: 
Կինը հղի էր: Եվ այդ գիշեր որդի ունեցավ և նրան դրեց փափուկ խոտի վրա`մսուրի մեջ: 

Հենց այդ ժամանակ էլ մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. ինքը հենարան դարձավ Երկրային Արքայի համար: 

Մի քանի տարի անց հասարակ գյուղական տան մեջ մի խումբ մարդիկ նստեցին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու փայտից: Եվ նախքան մարդիկ կսկսեին ուտել, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց գինու և հացի մասին, որոնք դրված էին սեղանին: 

Եվ այդ ժամանակ էլ երկրորդ ծառը հասկացավ, որ այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև կապ հաստատեց աստվածայինի և մարդկայինի միջև: 

Հաջորդ օրը երրորդ մայրու երկու տախտակից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց բերեցին վիրավոր մի մարդու և նրան գամերով ամրացրին խաչին: Երրորդ մայրին սարսափեց ճակատագրից և սկսեց անիծել իր բախտը: Բայց երեք օր էլ չէր անցել, որ նա հասկացավ իր ճակատագիրը. մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Խաչը, որը պատրաստված էր այդ մայրի փայտից, տանջանքի խորհրդանիշից վերածվեց փառաբանության խորհրդանիշի: 

Այսպես որոշվեց երեք մայրիների բախտը: 

Ինչպես միշտ պատահում է երազանքների հետ, դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ. ոչ այնպես, ինչպես պատկերացնում էին:

Տիգրան երկրորդի գահակալումը

Տիգրան ՄեծՏիգրան  II-ի գահակալությունը:Հայաստանը աշխարհակալ տերություն: Հռոմեացի պատմագիրՏրոդոսի վկայությամբ Պարթևստանի դեմպատերազմում Մեծ Հայքի պարտությանհետևանքով Արտավազդ I-իգահաժառանգ եղբորորդիՏիգրանը պատանդ ուղարկվեց պարթևԱրշակունիների արքունիք: Պատանդության երկարամյա տարիներինՏիգրանը մտերիմ հարաբերություններհաստատեց Արշակունյաց արքունիքիհետ, իր դուստր Արիոզատ Ավտոմայինկնության տվեց Պարթևաց արքայիցարքա Միհրդատ II Մեծին (մոտ 123-87), ուսումնասիրեց պարթևաց կառավարմանհամակարգր, դիվանագիտական փորձը, ռազմական արվեստը, մարտավարությունը, բարքերը, կենցաղը, մեծապես հարստացրեց իրգիտելիքներն ու կենսափորձը:

 Ք.ա. 95 թ., հոր մահից հետո, Տիգրան II-ը (Ք. ա, 95-55) որպես փրկագին Պարթևստանին զիջելով Մեծ Հայքի որոշ տարածքներ («70 Հովիտներ»)՝ ազատվեց պատանդությունից և ժառանգեց հայրենի գահը: Նրա 40-ամյա գահակալման տարիները նշանավորվեցին Մեծ Հայքի աննախադեպ ռազմաքազաքական, տնտեսական և մշակութային վերելքով, հայկական հելլենիստական պետության հեղինակության և միջազգային դերի բարձրացմամբ:

 Հռոմեական և պարթևական գերհզոր տերությունների զավթողական նկրտումներին դիմակայելու և Մեծ Հայքի դեմ նրանց սպաոնալիքներըչեզոքացնելու նպատակով Ք.ա. 94 թ. Տիգրան II-ը ռազմա֊քաղաքական դաշինք կնքեց Պոնտոսի և Փոքր Հայքի արքա, երևելի զորավար Միհրդատ VI ԵվպատորիՄիհրդատ IV հետ: Այդ դաշնագրությամբ կողմերը պայմանավորվեցին իրենց ազդեցության ոլորտների և տիրակալության սահմանների ծավալման շուրջ. Միհրդատ VI-ն իր ռազմական գործողությունները և նվաճումները կատարելու էր դեպի արևմուտք, այսինքն Հոոմի դեմ, իսկ Տիգրան II-ը ՝ դեպի հարավ, հարավ արևմուտք և հարավ-արևելք, այսինքն՝ Սելևկյանների ևՊարթևաց տերությունների դեմ: Նրանք պարտավորվեցին նաև, որ Կապադովկիայի դեմ համատեղ պատերազմի հաղթական ելքից հետո այդ երկրի տարածքն անցնելու է Պոնտոսի թագավորությանը, իսկ շարժական հարստությունները և քաղաքային բնակչությունը՝ Մեծ Հայքի թագավորությանը: Երկու արքաները պայմանավորվել էին նաև անհրաժեշտության դեպքում ռազմական օգնություն ցույց տալ միմյանց: Դաշնադրությունն ամրապնդվեց խնամիական կապերով. Միհրդատ VI֊-ի 16-ամյա դուստր Կլեոպատրան կնության տրվեց 46-ամյա Տիգրան II -ին:

 Ք.ա. 94 թ. Տիգրան II-ը ռազմակալեց Ծոփքը, տապալեց Արտանես թագավորին և այդ հայկական «աշխարհը» վերամիավորեց Մեծ Հայքին: Ք.ա. 93 թ. հայ-պոնտական միացյալ ուժերը գրավեցին Կապադովկիան, փախուստի մատնեցին Հռոմի դրածո թագավոր Արիոբարզանեսին և այդ երկրամասի գահին բազմեցրին Միհրդատ VI-ի մանկահասակ որդի Արիարաթես VIII-ին: Ք .ա. 92 թ. Արիոբարզանեսը Հռոմի օգնությամբ թեև վերականգնեց գահը, սակայն Ք.ա. 91 թ. հայ զորավարներ Միթրասը և Բագաոսըվերստին գրավեցին Կապադովկիան և փախուստի մատնեցին նրան: Ք.ա. 89 թ. Արիոբարզանեսը դարձյալ փորձեց Հռոմի ուժերով վերականգնել գահը, բայց Միհրդատ VI-ը պարտության մատնեց նրանց և ամրապնդեց Արիարաթես VIII-ի իշխանությունը:

 Այդ նույն ժամանակահատվածում Տիգրան II-ը գրավեց Իբերիան և Աղվանքը՝ հյուսիսում ապահովելով թիկունքը, և նախապատրաստվեց Սելևկյանների ու Պարթևստանի դեմ պատերազմների: Տիգրան II-ի փեսա Միհրդատ II Արշակունու մահից (87 թ. ) հետո Տիգրան II -ը 87-85 թթ. Պարթևստանի դեմ հաղթական մարտերում նախ ազատագրեց և Մեծ Հայքին վերամիավորեց Հայոց Միջագետք (Միգդոնիա) և Կորդուք «աշխարհները», ինչպես նաև «70 հովիտներ» կոչվող հողերը, ապա պարթևներին դուրս մղեց Օսրոյենե (Եդեսիա), Ադիաբենե և Ատրպատական երկրամասերից, որոնք հռչակվեցին Մեծ Հայքի դաշնակից փոխարքայություններ: Երբ հայկական զորքերը գրավեցին Պարթևստանի ամառային գահանիստը՝ Եկբատանը, պարթևաց թագավոր Գոտարքըհարկադրված եղավ կնքել հաշտության պայմանագիր, ճանաչեց Տիգրան II-ի նվաճումները և նրան զիջեց պարթև Արշակունիների «արքայից արքա» տիտղոսը; Այնուհետև Տիգրան II-ի գլխավոր հակառակորդներից մեկը՝ Պարթևստանի թագավորությունը, երկար տարիներ միջազգային ասպարեզում դադարեց վճռական դեր խաղալուց:

 Ք.ա. 88-84 թթ. Հոոմը ներքաշվելով Միհրդատ VI-իդեմ աոաջին պատերազմի մեջ՝ չկարողացավ խոչընդոտել Տիգրան II-ի աոաջխադացումը դեպի հարավ-արևմուտք: Դեպի Արևելք Հռոմի առաջխաղացման գլխավոր ուղիները պատնեշելու, Միջերկրածովքի հելլենիստական երկրները հակահռոմեական ռազմա֊քաղաքական խմբավորման մեջ ներգրավելու և իր տերության աղղեցության ոլորտներն ընդլայնելու նպատակով Տիգրան II-ը Ք.ա. 84-83 թթ. գրավեց Կոմմագենեն, Կիլիկիան, Ասորիքը, Փյունիկիան, Հրեաստանը և Նաբատեան:

 Հայկական նորակերտ հելլենիստական տերությունը, որ տարածվում էր Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով, Կովկասյան Մեծ լեռնաշղթայից մինչև Միջագետք և Կարմիր ծով, դյուրությամբկաոավարելու համար Տիգրան II Մեծը կազմակերպեց մի շարք փոխարքայություններ ու կուսակալություններ: Վրաստանը. Աղվանքը, Կորդուքը, Ադիաբենեն, Ատրպատականը, Պաղեստինը և Նաբատեան կառավարում Էին դրանց նախկին թագավորները, որոնք երդվել էին հավատարմորեն ծառայել Տիգրան II Մեծին: Հայոց Միջագետքի, Օսրոյենեի և հարակից հարավային շրջանների կուսակալ կարգվեց Տիգրան II-ի կրտսեր եղբայր Գուրասը. որը նստում Էր Մծբին քաղաքում, իսկ Կոմմագենեի. Կիլիկիայի և Հյուսիսային Ասորիքի կուսակալ կարգվեց զորավար Բագադատեսը (Բագարատ), որի նստավայրն էր Անտիոք քադաքը:

 Տիգռանակեր-ԱրցախՔ.ա. 5O-70-ական թթ. խաղաղ տարիներին Տիգրան II Մեծն զբաղվել էշինարարական աշխատանքներով. հատկապես քաղաքների հիմնադրմամաբ և ճանապարհաշինությամբ, խթանել Է երկրագործության, արհեստների և առևտրի զարգացումը: Աղձնիքում նա հիմնեց և ճոխությամբ կառուցապատեց իր նորակերտ տերության մայրաքաղաքՏիգրանակերտը, որի ապարանքների, փողոցների, հրապարակների, թատրոնի, պարտեզների, շուրջ 25 մ բարձրությամբ ամրակուռ պարիսպների մասին վկայում են Հռոմեացի պատմագիրներ Ապպիանոսը, Պլուտարքոսը և ուրիշներ: Տիգրանակերտ անվանումով քաղաքներ հիմնադրվեցին նաև Արցախում, Ուտիքում և այլուր: Բարեկարգվեցին ճանապարհներն ու առևտրական մայրուղիները, կառուցվեց Արտաշատ ֊Տիգրանակերտ «Արքունի պողոտան»: Խթանելով և հովանավորելով քաղաքների, արհեստների, առևտրի և հելլենիստական մշակույթի զարգացումը՝ Տիգրան II-ը Կապադովկիայի, Կիլիկիայի, Ասորիքի, Փյունիկիայի և այլ երկրների հելլենիստական քաղաքներից շուրջ կես միլիոն մարդ վերաբնակեցրեց ինչպես նորակերտ քաղաքներում, այնպես էլ Արմավիր, Արտաշատ, Երվանդաշատ, Զարեհավան, Զարիշատ հին քաղաքներում: Տիգրան II-ն իր պատկերով և հունարեն «Արքայից արքա», «Աստված» մակագրությամբ արծաթյա և պղնձյա դրամներ հատեց Արտաշատում, Տիգրանակերտում, Դամասկոսում և Անտիոքում, որոնք շրջանառության մեջ դրվեցին ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկաներում: Ընդունելով «Աստված»

Գործնական քերականություն

1. Ընդգծի՛ր առարկա նշանակող բառերը։

Կարծր, հեռու, մշտապես, ընկերություն, տրորել, քամի, տնքալ, թերևս, աղմուկ,գիրք, աբեղա, սև, ագռավ, շարել, խյուս, ցնդել, մնալ, վախճան, հինգ, հարկավ, միայն, ստվեր, լուռ։

2. Ընդգծի՛ր անձնանիշ գոյականները։

Ախոյան, սարկավագ, ծղրիդ, կախարդ, հնազանդ, դուստր, ջորի, խնամի, լորիկ, ածիկ, աներձագ, արշավ,արմավ, կայսր, խնամակալ, արգանակ, ականջ, աղախին, բժիշկ, բրուտ, գուշակ, բազե։

3. Առանձնացրու’ կազմությամբ բարդ գոյականները և բառակազմական վերլուծության ենթարկի՛ր (գրիր արմատ, ածանց, միջնածանց, հոդակապը):

  • Ահազանգ — ահ — ա — զանգ, ուղեգորգ — ուղի — ա — գորգ, ամենուր — ամեն — ուր, հանրաքվե — հանր — ա — քվե, այսօր — այս — օր, կեսօր — կես — օր, նստատեղ — նստել — ա — տեղ, տեղնուտեղը — տեղ — ն — ու — տեղը
  • Ձկնկիթ — ձուկ — կիթ, դիտորդ — դիտել — որդ, խճավազ — խիճ — ավազ, սփյուռքահայ սփյուռք — ա — հայ, խցանահան — խցան — ա — հան, լեռնագոգ — լեռ — ն -ա — գոգ, գովազդ — գով — ազդ, թռչնաբույն — թռչուն — ա — բույն
  • Կշռաթաթ — կշիռ — ա — թաթ, չորեքթաթ — չորեք — թաթ, դիմափոշի — դեմք — ա — փոշի, քառակուսի — քառ — ա — կուսի, նորաթուխ նոր — ա — թուխ, հանքագործ հանք — ա — գործ, քայլերգ — քայլ — երգ, ջրասուզակ ջուր — ա — սուզ — ակ։

Գործնական քերականություն

1. Լրացրո՛ւ հետևյալ հատվածի կետադրությունը.

Ձուկը, երբ ուշքի եկավ,- ասաց մարդու լեզվով։

—Բարի տղա, ինչ—որ սիրտդ կուզի, ասա՛, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

—Ինձ մի այնպիսի հնար տուր որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ,- ասաց պատանին՝ մի փոքր մտածելուց հետո:

—Դու սեր ես ուզում հրաշալի տղա՛, շա´տ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը,սրինգ շինիր՛, գնա մարդկանց մեջ երգիր,- խրատեց ձուկը և, երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին իմացի’ր, որ քարը սիրտ դարձավ: Եվ  փաթաթվելով ալիքների մեջ, նա սուզվեց ծովի խորքը: 

2.Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս:

Ծանր առարկա — ինչպիսի՞ առարկա, կանաչ արտ — ինչպիսի՞ արտ, բարձր տանիք — ինչպիսի՞ տանիք, գունավոր նկար —  ինչպիսի՞ նկար, բարակ ժապավեն — ինչպիսի՞ ժապավեն, նեղ ճանապարհ — ինչպիսի՞ ճանապարհ, պղտոր գետ — ինչպիսի՞ գետ:

3. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

  • Ո՞վ ի՞նչ արեց: — Ուսուցիչը դաս տվեց։
  • Ի՞նչը ի՞նչ եղավ: — Մեքենան փչացավ։
  • Ովքե՞ր ի՞նչ են անում: -Երեխաները դաս են սովորում։
  • Ինչե՞րը ի՞նչ են լինում: — Հեռախոսները նորովոճություններ են ձեռքբերում։

4. Գրի՛ր՝  յուրաքանչյուր նախադասության  մեջ գործողություն կատարողն ո՞վ է, (ովքե՞ր են) և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

Օրինակ՝ Վերջերս  այնտեղ հյուր հաճախ եք գնում:  — Դուք:

  1. Երկու հարյուր կիլոմետր կտրել. եկել եմ, որ մի բան հարցնեմ:
  2. Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց եu կտրել:
  3. Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել:
  4. Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք: Հետաքրքիր բան եք մտածել:
  5. Մեզ ամեն տարի այցելում են: