Նոյեմբերի 8 գործնական քերականություն

ԱԱԽ
Ազգային անվտանգության խորհուրդ
ԱԱՆ
Ազգային անվտանգության նախարարություն
ԱԳՆ
արտաքին գործերի նախարարություն
աէկ
ատոմային էլեկտրակայան
ԱԺԴ
ազգային-ժողովրդական դաշինք
ԱԺՄ
ազգային ժողովրդական միություն
ԱԽ
անվտանգության խորհուրդ
ԱՀԿ
առողջապահության համաշխարհային կազմակերպություն
ԱՁ
անհատական ձեռնարկություն
ԱՄԷ
Արաբական Միացյալ Էմիրություններ
ԱՄՀ
արժույթների միջազգային հիմնադրամ
ԱՅՐԵՔՍ
Միջազգային հետազոտությունների և փոխանակումների խորհուրդ
ԱՊՀ
Անկախ պետությունների համագործակցություն
ԱՔՍԵԼՍ
Կրթության և լեզուների ուսուցման ու համագործակցման ամերիկյան խորհուրդ
ԱՕԿ
Ազգային օլիմպիական կոմիտե
ԱՕԿՍ
Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայաստանյան ընկերություն
ԲԲԸ
բաց բաժնետիրական ընկերություն
ԲՈՀ
բարձրագույն որակավորման հանձնաժողով
բուհ
բարձրագույն ուսումնական հաստատություն
ԲՇՏ
բնակշահագործման տեղամաս
ԳԱ
գիտությունների ակադեմիա
ԳԱԱ
գիտությունների ազգային ակադեմիա
ԳԱԹ
գրականության և արվեստի թանգարան
ԳՄ
գրողների միություն
ԳԴՀ
Գերմանիայի Դաշնային Հանրություն
ԴՁ
դուստր ձեռնարկություն
ԴՆԹ
դեզօքսիռիբոնուկլեինաթթու
ԵԱՀ
Եգիպտոսի Արաբական Հանրապետություն
ԵԱՀԽ
Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհուրդ
ԵԽ
Եվրախորհուրդ
ԵԿԳ
Երևանի կոնյակի գործարան
ԵԿՄ
Երկրապահ կամավորականների միություն
ԵՏՄ
Եվրոպական տնտեսական միություն
ԵՊՀ
Երևանի պետական համալսարան
ԶԼՄ
զանգվածային լրատվական միջոց
ԻՍՕ
Ստանդարտացման միջազգային կազմակերպություն
ԼՊՏ
լեզվի պետական տեսչություն
ԾԻԳ
Ծրագրեր իրականացնող գրասենյակ
ԿԲ
Կենտրոնական բանկ
ԿԲԿ
կրթության բարեփոխումների կենտրոն
ԿԳՆ
կրթության և գիտության նախարարություն
ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտե
ՀԴԿ
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
ՀԿԽԸ
Հայկական կարմիր խաչի ընկերություն
ՀՀԴ(ՀՅԴ)
Հայ Հեղափոխական Դաշնակցություն
ՀՀՇ
հայոց համազգային շարժում
ՀՌԱԿ
Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցություն
ՀՕԿ
Հայաստանի օգնության կոմիտե
ՀՕՄ
Հայաստանի օգնության միություն
ՀՕՖ
Հայաստանի օգնության ֆոնդ
ՀԲ
համաշխարհային բանկ
ՁԻԱՀ
ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ
ՄԻԱՎ
մարդու իմունային անբավարարության վիրուս
ՄԱԿ
Միավորված ազգերի կազմակերպություն
ՄՕԿ
Միջազգային օլիմպիական կոմիտե
ՅՈՒՆԵՍԿՕ
կրթության գիտության և մշակույթի հարցերով ՄԱԿ-ի կազմակերպություն
ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի երեխաների օգնության հիմնադրամ
ՆԱՏՕ
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն
ՇՀԽ
Շախմատի համաշխարհային խորհուրդ
ՊԱԿ
Պետական անվտանգության կոմիտե
ՊԱՏ
պետավտոտեսչություն
ՊՆ
պաշտպանության նախարարություն
ՊՓԲԸ
պետական փակ բաժնետիրական ընկերություն
ՌՆԹ
ռիբոնուկլեինաթթու
ՍՊԸ
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
ՕԳԳ
օգտակար գործողության գործակից
ՖԻԴԵ
Շախմատի միջազգային ֆեդերացիա
ՌԴ
Ռուսաստանի Դաշնություն
ՉԹՕ
չբացահայտված թռչող օբյեկտ
ԿԸՀ
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
ՀԱՄԽ
Հայաստանի արհեստակցական միությունների խորհուրդ
ՀԲԸՄ
Հայկական բարեգործական ընդհանուր միություն

Մաթեմատիկայի “Մաթեմատիկոս” նախագիծ

Ծնվել է Հոնիայի Կլազոմեն քաղաքում, քառասուն տարեկան հասակում Պերիկլեսի կողմից հրավիրվել է Աթենք։ Իր բնագիտական հայացքների համար Աթենքի պետությունը մAnaxagorasեղադրեց նրան սրբապղծության (աթեիզմի) մեջ՝ հիմք ընդունելով նրա այն հայտարարությունը, որ Արեգակը իրենից ներկայացնում է Պելոպոնեսի թերակղզուց մեծ շիկացած քար։ Քանի որ անաստվածության մեջ մեղադրանքը համարվում էր ծանր, նախատեսվում էր մահապատիժ։ Սակայն Պերիկլեսը, որն այն ժամանակ զμաղեցնում էր պետության մեջ ամենաբարձր՝ ստրատեգոսի (ռազմավարի) պաշտոնը, հանդես եկավ փիլիսոփային պաշտպանող ճառով և խնդրեց, որ մահապատիժը փոխարինեն աքսորով։ Դատավորները դժվարությամբ համաձայնեցին թույլ տալ նրան հեռանալ քաղաքից՝ ձևականորեն պահպանելով մահապատժի վճիռը։ Անաքսագորասը փառքով վերադարձավ իր հայրենիք։

Ուսմունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաքսագորասը բնության երևույթները բացատրում է պատճահետևանքային կապի բացահայտման միջոցով կամ, ինչպես ինքն է ասում, անհրաժեշտության միջոցով։ Չի հավատացել ճակատագրին, որը նրա համար դատարկ անվանում էր։ Նրան հետաքրքրել է իրերի փոխակերպման խնդիրը։ Գտնում էր, որ եթե մարդու մարմինը մեծանում է սնունդ ու ջուր ստանալուց, ուրեմն նրանց մեջ կա ամեն ինչ, ինչից կազմված է մարմինը։ Եթե հացը առաջանում է ցորենից, իսկ վերջինս՝ հողից, ուրեմն հողի մեջ կա այն ամենը, ինչ կա հացի մեջ։ Դրանից եզրակացրել է, որ ամեն ինչի մեջ կա ամեն ինչի որևէ մաս։ Ուրեմն, սկզբունքորեն, ամեն ինչի մեջ կա ամեն ինչ։ Բացատրել է զգայական աշխարհի բազմազանությունը՝ ելնելով սկզբնական նյութերից, որոնք նա անվանել է «սերմեր»։ Սերմերը շատ են իրենց որակի տեսակետից, բայց անսահման չեն, տարբեր են իրենց մեծությամբ, սակայն ամենամեծերն էլ այնքան փոքր են, որ մեր աչքի համար նշմարելի չեն։ Ըստ նրա՝ սերմերի մեջ չկա ամենափոքրը, այլ կա միշտ ավելի փոքրը։ Սերմերը բաժանվում են ու միանում, բայց դրանք չեն վերափոխվում մեկը մյուսի։ Զգայական աշխարհի բազմազանությունը բացատրվում է տարբեր որակի սերմերի միացումով, տարբեր խառնուրդների առաջացմամբ։ Սերմերը հավերժ են, զգայական աշխարհը՝ փոփոխվող։ Ամեն իրի որակ պայմանավորված է այս կամ այն տեսակի սերմերի քանակի առկայությամբ։ Անաքսագորասի պատկերացումները սերմերի մասին այսօր էլ չեն հնացել, քանի որ սերմերը կարելի է նույնացնել տարրական մասնիկների, ատոմների կամ մոլեկուլների հետ։

Ըստ Անաքսագորասի սկզբում եղել է Քաոսը՝ խառը վիճակ, կարգ ու կանոնի բացակայություն, մութ անդունդ։ Քաոսի մեջ «բոլոր իրերը միասին են եղել», այսինքն սերմերը գտնվել են խառնված վիճակում, եկել է Նուսը (խելքը) և կարգ ու կանոն հաստատել աշխարհում՝ իր արարիչ գործունեությամբ Քաոսից ստեղծելով Կոսմոսը։

Անակսագորասը առաջինն էր, որ կարողացավ ճիշտ բացատրել Նեղոս գետի վարարումը սարերի ձնհալով։ Անաքսագորասն առաջինը բույսերին վերագրեց շնչառություն։ Նա հայտնաբերեց, որ ձկները շնչում են խռիկներով։ Ծիր կաթինը, ըստ նրա, աստղերի բազմության լույսն է։ Որոտն առաջանում է ամպերի բախումից, իսկ կայծակն ամպերի շփումն է։ Լուսինը երկրային ծագում ունի, նրա վրա էլ կան հովիտներ, սարեր, ձորեր, նա չունի ինքնուրույն լույս, այլ անդրադարձնում է Արեգակի լույսը։ Արեգակն ու Լուսինը միասին են առաջացել։ Երկրի շուրջ պտտվող մարմինները մնում են երկնքում իրենց պտտման շնորհիվ և կընկնեն Երկրի վրա հենց որ դադարեն պտտվել։